Աշոտ Սարգսյան. Ու վե՞րջ

1033

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Արդեն քանի օրը սոցցանցերում ու լրատվամիջոցներում այսպիսի մի տեղեկատվություն է տարածվում. «Իշխանությունը «Արեւմտյան Ադրբեջանին» վերաբերող քարտեզը Պատմության ինստիտուտ է մտցրել, տապալվել է»։

Ու վե՞րջ։

Ու տասնյակ այլ գիտահետազոտական ինստիտուտներից, հնչեղ անուններով հասարակական կազմակերպություններից, «բարոյական հեղինակություն» տիտղոսակիր մտավորականներից ոչ մեկը հրապարակավ չի՞ պաշտպանել Պատմության ինստիտուտին, իր անհանգստությունը չի՞ հայտնել, իշխանությանը մի թթու խոսք չի՞ ասել…

Քաղաքականությամբ չե՞ն զբաղվում։

Բայց մի՞թե սա քաղաքական խնդիր է։

Անգամ գիտելիքի ու գիտակցության խնդիր չէ սա։ Պետության ու ազգի գոյաբանական խնդիր է, եւ նույնիսկ ինքնապաշտպանական կենդանական բնազդի մակարդակում արձագանք պիտի առաջացներ։

Եթե Պատմության ինստիտուտը մենակ մնա՝ հաստատելու է սա. հաստատելու է իշխանության պարտադրանքով եւ ձեր լռության օգնությամբ…

Ո՞ւր են «Քուռ-արաքսյանի» եւ «Արեւմտյան Հայաստանի» կենացասաց հայրենասերի փեշակով պահանջատերերը։ Թե՞ կարեւորը «Արեւմտյանն» է, դրա կողքին Հայաստան լինի, թե Ադրբեջան՝ իրենց համար նույնն է»։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Ցավալի իրողություններ եւ խոհեր
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Բարի ճանապարհ, քեզ էլ պարտք մնացինք, Ջո՛