Վերջին շրջանում հաճախ են խոսում Սփյուռքի ներուժն օգտագործելու մասին, հնչում են կենացներ, ելույթներ ու հայտարարություններ՝ մոռանալով, որ 1990-98թթ. առանց աղմուկ բարձրացնելու, առանց ամպագոռգոռ հայտարարությունների, առանց համաշխարհային ազգի մասին դատարկաբանությունների բազմաթիվ սփյուռքահայեր են հրավիրվել Հայաստանի պետական համակարգի առանցքային պաշտոններում աշխատելու.
- Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՀ ԱԳ նախարար
- Սեպուհ Թաշճյան, ՀՀ պետնախարար, Էներգետիկայի նախարար
- Միրոն Շիշմանյան, Էներգետիկայի նախարար
- Ժիրայր Լիպարիտյան, ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական
- Նիկոլ Շահգալդյան, ՀՀ Նախագահի խորհրդական
- Վարդան Օսկանյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (հետագայում` ԱԳ նախարար)
- Իշխան Մարտիրոսյան, Գյուղատնտեսության փոխնախարար
- Ալեքսանդր Վարդանով, «Արդշինբանկ»-ի կառավարիչ
- Արմեն Աբաղյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
- Ժակ Փանոսյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
- Ասատուր Հաճյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
- Քրիստիան Տեր—Ստեփանյան, ՀՀ ԱԳ աշխատակից, ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ ( հետագայում` Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ)
- Շահեն Ավագյան, ԱԳՆ իրավաբանական բաժնի վարիչ (հետագայում` գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար)
- Մաթևոս Տեր—Մանվելյան, ՀՀ ԱԳՆ բաժնի վարիչ
- Ռուբեն Մոզյան, Արգենտինայում ՀՀ դեսպանության քարտուղար
- Արման Սարյան, ՀՀ փոխվարչապետ Վիգեն Չիթեչյանի խորհրդական
- Հովսեփ Հովսեփյան, ՀՀ ՊՆ Հատուկ ստորաբաժանման հրամանատար
- Մոնթե Մելքոնյան, ԼՂՀ Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետ, ՀՀ և ԱՀ ազգային հերոս։
ՀՀ նախագահը նաև ՀՅԴ-ին պաշտոնապես առաջարկել էր նախարարական 3 տեղ։ Երբ վերջինս քաղաքայան նկատառումներով մերժեց այդ առաջարկը, Նախագահն անձամբ դիմեց դաշնակցական երկու լուրջ պրոֆեսիոնալների՝ տնտեսագետ Կարո Արմենյանին՝ էկոնոմիկայի նախարարի, և բժիշկ (ներկայումս՝ Լիոնի քաղաքապետ) Գևորգ Քեփենեկյանին՝ առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկով։ Վերջիններս նույնպես հրաժարվեցին, սակայն՝ արդեն անձնական նկատառումներով։
Սրանից զատ՝ անկախությունից անմիջապես հետո ՌԴ նախագահ Բորիս Ելցինի և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կայացած պայմանավորվածությամբ ռուսական բանակից Հայաստան տեղափոխվեցին 1000-ից ավելի հայազգի բարձրաստիճան սպաներ, որոնց թվում՝ փորձառու զորավարներ․
- Նորատ Տեր—Գրիգորյանց, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ
- Գուրգեն Դալիբալթայան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ
- Քրիստափոր Իվանյան, ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ
- Հրաչյա Անդրեասյան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ
- Յուրի Խաչատուրով, մոտոհրաձգային գնդի հրամանատար, ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ, ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ (հետագայում` ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ), գեներալ-գնդապետ
- Միքայել Հարությունյան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ ռազմական տեսուչ), գեներալ-գնդապետ
- Էնրիկո Ապրիամով, գնդի հրամանատար, կորպուսի հրամանատար (հետագայում` ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ), գեներալ-լեյտենանտ:
- Լևոն Ստեփանյան, ՀՀ զինվորական կոմիսար, ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր
- Վլադիմիր Հայրապետյան, ՀՀ ԶՈՒ հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր
- Միքայել Գրիգորյան, հրետանային բրիգադի հրամանատար, կորպուսի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ (հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ), գեներալ-լեյտենանտ
- Վալերի Գրիգորյան, գնդի, բրիգադի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, Արմավիրի ուսումնական բրիգադի հրամանատար, ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտի պետի տեղակալ (հետագայում՝ 5-րդ և 4-րդ բանակային կորպուսների հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ), գեներալ-լեյտենանտ
- Ոստանիկ Ադոյան, վարել է տարբեր զինվորական պաշտոններ (1999 թվականից` ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ), գեներալ-մայոր
- Մուրազ Սարկիսյան, ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր
- Մկրտիչ Աբրահամյան, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ
- Տիգրան Գասպարյան, ՀՀ ՊՆ վառելիքաքսանյութերի վարչության պետ (հետագայում` ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ), գեներալ-մայոր
- Արթուր Սիմոնյան, գեներալ-մայոր
- Ղուկաս Ղուկասով, գնդապետ
Թեև ոչ հայազգի, նույն պայմանավորվածության համաձայն ռուսական բանակից հայկական բանակում աշխատանքի անցան նաև
- Անատոլի Զինևիչը (ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ),
- Իգոր Գորդիենկոն (ՊՆ սպառազինության վարչության պետ, գնդապետ)։
‘