‘
Աշտարակի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, բյուջեի հաշվին ցանկացել է հաճոյանալ աշխատակազմի կանանց ու նրանց մարտի 8-ի կապակցությամբ գնել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տոմսեր, տեղեկացնում է Aysor.am կայքը:
Ըստ աղբյուրի, Աշտարակի քաղաքապետարանի կողմից կնքված պայմանագրերից հայտնի է դառնում, որ ընդհանուր առմամբ գնվել է 162 տոմս, որի համար վճարվել է 324 հազար դրամ:
Առավել հատկանշական է Աշտարակի քաղաքապետարանի և մասնավորապես, քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կողմից կատարված օծանելիքի գնումը. ըստ պաշտոնական փաստաթղթերի, 23 հատ օծանելիք գնելու համար քաղաքապետարանը բյուջեից հատկացրել է 437 հազար դրամ: Այս նպատակով պայմանագիրը կնքվել է «Վոլոդյա Նորայրի Գալստյան» ԱՁ-ի հետ:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ
‘