‘Աշտարակի քաղաքապետը «մեջք չունի, լեզուն էլ կարճ է», դրա համար էլ քաղաքում ջուր չկա. «ՀԺ»’

891

Աշտարակ քաղաքի բնակիչները վերջին շաբաթներին մի քանի անգամ ահազանգել են, որ ջրամատակարարման խնդիր ունեն։ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, սակայն, երեկ խուսափել է «ՀԺ»-ի հետ այս թեմայով զրուցել։

Անտոնյանն անցած նախագահական ընտրություններից առաջ ժողով էր հրավիրել՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին։ Նա ժողովրդից համբերություն ու որոշակի ժամանակ խնդրեց։ «…Որպեսզի կարողանամ էս քաղաքի համար մի քիչ ավելի շատ բան անել, պիտի լեզուս երկար լինի։ Իսկ որ մեջքս թույլ եղավ, որ մեր արդյունքները վատ եղավ, քիչ եղավ, պատկերացնու՞մ եք իմ վիճակը…»,– ասել էր քաղաքապետը (գոյություն ունի տեսագրություն)։

«Աշտարակում Սերժ Սարգսյանը պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այնպես որ, Աշտարակի քաղաքապետը հիմա «մեջք չունի, լեզուն էլ կարճ է ու քաղաքի համար շատ բան անել չի կարող»։ Ստացվում է ջրի խնդիրն այս քաղաքում դեռ երկար չի լուծվի»,–մանրամասնում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Կառավարությանն անվստահություն հայտնելու ծրագիրը ուժի մեջ է. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Գնանք Դավոս, որ ի՞նչ անենք. «168 ժամ » ‘