‘Աշտարակում եւ Հրազդանում տեղում է թույլ ձյուն’

618

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է  թույլ ձյուն, մասնավորապես` Աշտարակի և  Հրազդանի: 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանից Կորեա է արտահանձնվել ամերիկացի մանկապիղծը’
Հաջորդ հոդվածը‘Իվետա Տոնոյան. Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը ոչինչ չի խանգարում’