‘Աուրելիա Գրիգորիուն վարձատրվեց «Հեյդար Ալիև» ոսկե մեդալով ‘

803

Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն, ով սկանդալի կենտրոնում հայտնվեց անցած ամիս Երևանում իրավապաշտպանների միջազգային խորհրդաժողովում իր ելույթի կապակցությամբ, արժանացել է «Հեյդար Ալիև» ոսկե մեդալի՝ «ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և ադրբեջանական իրողությունների առաջմղման գործընթացում, ինչպես նաև թյուրքալեզու պետությունների միջև հարաբերությունների զարգացման մեջ հատուկ վաստակի համար»: Այդ մասին տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը, ըստ որի՝ Թյուրքալեզու պետությունների քաղաքականության աջակցության հիմնադրամի այս պարգևին Գրիգորիուին ներկայացրել են Կենտրոնական Ասիայի ադրբեջանական հասարակական կազմակերպությունները:

Նախորդ հոդվածը‘Բերման են ենթարկել քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասավ 4-ի’