‘Ապահովագրական բիզնեսը դառնում է շահութաբեր. «168 ժամ»’

1256

Եթե հիմք ընդունենք ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, ապահովագրական բիզնեսը ոչ միայն շահութաբեր չէ, երբեմն կարող է խիստ վնասաբեր լինել։ Օրինակ, 2013 թ. արդյունքներով՝ գործող 6 ապահովագրականներից 4-ը աշխատել են վնասով: 2014–ին, սակայն, վիճակը բարելավվել է, գրում է «168 ժամը»։

 Բոլոր ընկերություններն աշխատել են շահույթով, բացի ՍԻԼ Ինշուրանսից: Ամենամեծ շահույթը 2014-ին ունեցել է Ռոսգոսստրախ Արմենիան՝ 959.13 միլիոն դրամ: Ապահովագրական 6 ընկերությունները միասին 2014–ը փակել են 2 մլրդ 25.9 մլն դրամ շահույթով (2013-ին եղել թ 705.6 մլն դրամ վնաս)։ Ընդհանուր առմամբ, ապահովագրական ոլորտի ընկերությունների շահութաբերությունը 2014–ին կազմել է 9.4%։

Նախորդ հոդվածը‘2013 թ. չգործող ընկերությունը` խոշոր հարկատուների ցանկի 11–րդ հորիզոնականում’
Հաջորդ հոդվածը‘Կուադրադոն 4,5 տարվա պայմանագիր կնքեց «Չելսի»-ի հետ’