‘
Դաշինքը երբեք հետխորհրդային տարածությունում ընդլայնման նպատակներ չի հետապնդել, Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի համար քաղաքական գերակայություն է` բաց լինել ցանկացած եվրոպական ժողովրդավարական երկրի համար, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: «Դա քաղաքական սկզբունք է, որին մենք հավատարիմ ենք»,-նշել է Ապատուրայը: Միաժամանակ նա ավելացրել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը պետք է դիտարկել հենց այդ առումով:
‘