‘
ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով:
Այս մասին «Ա1+»-ի փոխանցմամբ, Երեւանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ կոչ անելով Ադրբեջանին եւ Հայաստանին զերծ մնալ պատերազմական գործողություններից։
Ապատուրայը ընդգծել է նաեւ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում հակամարտությունների կարգավորմանը, սակայն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
‘