‘Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի տարածաշրջաններում մերկասառույց է’

666

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: 
 
Դժվարանցանելի են Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը, Ծիլքար-Գեղարոտ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները:

Ըստ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տվյալների՝ Անիի (Մարալիկի), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի,  Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է անձրեւային եղանակ’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում’