‘ԱՊԼ. «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆուլհեմ»-ին, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)’

1276

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում՝ «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Ֆուլհեմ»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 5:1 հաշվով:

Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացել է Լյակազետը: Առաջին կեսի վերջին րոպեին պատասխան գնդակը խփեց Շյուրլեն: 49-րդ րոպեին Լյակազետն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց: 67-րդ րոպեին իր թիմի առավելությունը եռապատկեց փոխարինման դուրս եկած Ռեմսին: 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Օբամեյանգը: մրցավարի ավելացրած ժամանակում Օբամեյանգը ևս մեկ գոլ խփեց՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 5-1:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործներ»-ի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկավ և մասնակցեց ամբող խաղին:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը վաստակեց 18 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական:

ՖՈՒԼՀԵՄ-ԱՐՍԵՆԱԼ 1-5 (1-1)  
0-1՝ Ալեքսանդր Լյակազետ 29՛, 1-1՝ Անդրե Շյուրլե 44՛, 1-2՝ Ալեքսանդր Լյակազետ 49՛, 1-3՝ Աարոն Ռեմսի 67՛, 1-4՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 79՛, 1-5՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 90՛
ՖՈՒԼՀԵՄ. 1.Մարկուս Բետտինելի, 4.Դենիս Օդուա, 13.Թիմ Ռիմ (47.Աբուբակար Կամարա, 55), 20.Մաքսիմ Լե Մարշան, 22.Սայրուս Կրիստի, 3.Ռայան Սեսենյոն, 14.Անդրե Շյուրլե, 24.Ժան Միշել Սերի, 29.Անդրե Զամբո-Անգիսա (6.Քեվին Մաքսդոնալդ, 62), 9.Ալեքսանդր Միտրովիչ, 19.Լուսիանո Վյետո (8.Ստեֆան Յոհանսեն, 83)
ԱՐՍԵՆԱԼ. 19.Բերնդ Լենո, 2.Էկտոր Բելյերին, 16.Ռոբ Հոլդինգ, 18.Նաչո Մոնրեալ, 20.Շկոդրան Մուստաֆի, 7.Հենրիխ Մխիթարյան, 11.Լուկաս Տոռեյրա, 34.Գրանիտ Ջակա, 9.Ալեքսանդր Լյակազետ (29.Մատեո Գյուենդուզի, 81), 17.Ալեքս Իվոբի (8.Աարոն Ռեմսի, 67), 23.Դանի Ուելբեք (14.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 62)
Զգուշացում՝ Լուսիանո Վյետո 57՛ (Ֆ), Անդրե Շյուրլե 70՛ (Ֆ) ; Մրցավար՝ Պոլ Տիռնի (Անգլիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
50 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 50
21 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (7)
11 ՏՈՒԳԱՆՔ 12
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
4 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-«Մանչեսթր Սիթի». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի’