‘
«Չելսի»-ի մարզչական շտաբը սկսել է հետաքրքրվել «Բորնմութ»-ի հարձակվող Կալում Ուիլսոնի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները ցանկանում են ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել առաջիկա ձմռանը:
Եթե տեղափոխությունը կայանա, ապա «ազնվականներ»-ը կվճարեն 15 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլսոնը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ ԱՊԼ-ի ռմբարկուների ցուցակում գտնվում է 4-րդ տեղում:
‘