‘
Պրեմիեր լիգայի ակումբները քվեարկել են տրանսֆերային պատուհանը շուտ փակելու շուրջ,- գրում է bbc.co.uk-ը:
Անգլիական թիմերի բազմաթիվ մարզիչներ դժգոհում էին, որ առաջնության մեկնարկից հետո տեղի ունեցած տրանսֆերները խախտում են նրանց ծրագրերը: Այդ պատճառով հատուկ քվերակություն է անցկացվել, որի ժամանակ ԱՊԼ-ի ակումբների մեծամասնությունը ընտրել են առաջնությունից առաջ տրանսֆերային շուկան փակելու շուրջ:
Նշվում է, որ քվեարկությունը միաձայն չի եղել: Նոր որոշումը չի առնչվելու Անգլիայի ավելի ցածր լիգաների ժամկետների վրա:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 11-ին:
‘