ԱՊԼ-ի մեկնարկային տուրում «Արսենալը» պարտվեց առաջնության նորեկին

948

ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի 1-ին տուրի բացման խաղում առաջին անգամ ուժեղագույնների խմբում հանդես եկող «Բրենթֆորդն» ընդունեց «Արսենալին» ու հաղթեց 2-0 հաշվով:

Խաղակեսերից յուրաքանչյուրում տանտերերը մեկական գնդակ խփեցին. աչքի ընկան Կանոսն ու Նորգորը:

Լոնդոնյան ակումբն ունենալով խաղային ու տարածքային մեծ առավելություն, այդպես էլ չկարողացավ գեթ 1 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Նախորդ հոդվածըՄեսսիի արցունքները գնահատել են 10 000 դոլար
Հաջորդ հոդվածըՏորոնտո (ATP). Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները