‘ԱՊԼ. «Լիվերպուլ» — «Տոտենհեմ»՝ 2:2. լարված ու դրամատիկ խաղում hաղթողը չպարզվեց (տեսանյութ)’

1616

‘

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլ»-ն «Էնֆիլդ»-ում ընդունել էր «Տոտենհեմ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացել է մերսիսայդցնիների հարձակվող Մուհամեդ Սալահը: 80-րդ րոպեին շեշտակի հարվածով պատասխան գնդակը խփեց Վիկտոր Վանյաման: 5 րոպե անց տանտերերի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, սակայն հյուրերի ռմբարկու Հարի Քեյնը չկարողացավ այն հստակ իրացնել: Մրցավարի ավելացրած ժամանակում Սալահը իր երկրորդ գոլը խփեց և առաջ մղեց իր թիմին: Թվում էր, թե խաղն այսպես էլ կավարտվի, սակայն ավելացված 4-րդ րոպեին «Լիվերպուլ»-ի դարպասին ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց, որը այս անգամ Քեյնը հաջող իրացրեց:

Այսպիսով, «Լիվերպուլ»-ը վաստակում է 51 միավոր և գտնվում այուսակի 3-րդ հորիզոնականում, իսկ «Տոտենհեմ»-ը 49 միավորով՝ 5-րդ տեղում:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լիվերպուլ» — «Տոտենհեմ»՝ 2:2

Մոհամեդ Սալահ, 3, 90+1 – Վիկտոր Վանյամա, 80, Հարի Քեյն, 90+4 (11մ)

Չիրացված 11 մետրանոց՝ Հարի Քեյն, 85 («Տոտենհեմ»)

‘

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» արտագնա խաղում կրկին չկարողացավ հաղթել «Էսպանյոլ»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի սպորտային տնօրեն. Մենք կաարող էինք խուսափել ԶԼՄ-ների աղմուկներից’