‘ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)’

1335

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Օլդ Թրեֆորդ» մարզադաշտում ընդունեց «Նյուքասլ»-ին և գերկամային հաղթանակ տոնեց:

Քենեդիի և Մուտոյի գոլերից հետո տանտերերը պարտվում էին 2:0 հաշվով: Թվում էր, թե Մոուրինյոյի սաները հերթական անհաջող հանդիպումն են անցկացնելու, սակայն «կարմիր սատանաներ»-ը մինչև վերջ պայքարեցին:

Մատայի և Մարսիալի գոլերից հետո հաշիվը հավասարվեց, իսկ ավելացված ժամանակում Ալեքսիս Սանչեսն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց մանկունիացիներին:

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 13 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում է, իսկ «Նյուքասլ»-ը 2 միավորով 19-րդն է:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Նյուքասլ»՝ 3:2
0:1՝ Քենեդի (7′), 0:2՝ Մուտո (10′), 1:2՝ Մատա (70′), 2:2՝ Մարսիալ (76′), 3:2՝ Սանչես (90’+4′)

Նախորդ հոդվածը‘Լա Լիգա. «Ալավես»-ը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Ռեալ»-ից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» խոշոր հաշվով խայտառակ պարտություն կրեց (տեսանյութ)’