‘ԱՊԼ.«Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում հաղթեց «Տոտենհեմ»-ին (տեսանյութ)’

863

Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմ»-ը հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Առաջ անցնելով նշենք, որ Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ մանչեսթերյան ակումբը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում:

Միակ գնդակը հանդիպման 44-րդ րոպեին խփեց Ռեշֆորդը՝ Պոգբայի փոխանցումից հետո:

Հատկանշական է, որ «կարմիր սատանաներ»-ի հարձակման գծում ակնհայտ կերպարանափոխությունը ամենևին տեղի չի ունեցել պաշտպանության թուլացման հաշվին:

Ամբողջ առաջին խաղակեսում տանտերերը ոչ մի հարված չէին կատարել Դե Խեայի պաշտպանած դարպասին: Երկրորդ կեսում էլ իսպանացի դարպասապահը Ալիի հարվածից հետո ֆանտաստիկ սեյվով աչքի ընկավ:

Սա առաջին լուրջ քննությունն էր նորվեգացի մասնագետի համար, որն էլ նա պատվով հանձնեց:

Այս հաղթանակից հետո մանչեսթերյան թիմը վաստակում է 41 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Խթաններ»-ը, իրենց հաշվին պահպանելով 48 միավորը, մնում են 3-րդ տեղում: 

«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1

0:1՝ Ռեշֆորդ (44′)

Նախորդ հոդվածը‘ «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ ». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Էյբարին» խփեց 3 անպատասխան գոլ (տեսանյութ)’