‘ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն տանը չկարողացավ առավելության հասնել «Տոտենհեմ»-ի նկատմամբ (տեսանյութ)’

909

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ԱՊԼ-ի երկրորդ տուրի կենտրոնական խաղում «Էթիադ»-ում ընդունել էր «Տոտենհեմ»-ին:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին «քաղաքայիներ»-ի կազմում բացեց Ստերլինգը: 3 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Լամելան: 35-րդ րոպեին տանտերերը կրկին առաջ անցան. աչքի ընկավ Ագուրեոն: 55-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ Լուկաս Մոուրան: Ընդամենը մեկ րոպե անց բրազիլացին գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու իր թիմին փրկեց պարտությունից:

Այսպիսով, «Սիթի»-ն ու «Տոտենհեմ»-ն իրենց հաշվին ունեցած չորսական միավորով կիսում են 3-5-րդ տեղերը:

«Ման. Սիթի» — «Տոտենհեմ»՝ 2:2

Նախորդ հոդվածը‘Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը 10 հոգով պարտության մատնեց «Սելտա»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից’