‘
Անգլիայի առաջնության 33-րդ տուրում միմյանց հետ մրցում էին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հանդիպումն ավարտվեց հյուրերի գերկամային հաղթանակով՝ 2:3 հաշվով:
30-րդ րոպեի դրությամբ «քաղաքայիններ»-ը Վինսետ Կոմպանիի և Իլկայ Գյունդողանի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով: Թվում էր, թե դիմակայության ելքն արդեն վճռված է, սակայն «կարմիր սատանաներ»-ը 2-րդ խաղակեսում ոչ միայն կարողացան հաշիվը հավասարեցնել, այլ նաև առաջ անցան: 53-րդ և 55-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ կիսապաշտպան Պոլ Պոգբան: 69-րդ րոպեին մանկունյացիների կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ պաշտպան Քրիս Սմոլինգը և վերջնականորեն կործանեց «Սիթի»-ի երազանքները:
Հարկ է նշել, որ հաղթանակի դեպքում Պեպ Գվարդիոլայի թիմը ժամկետից շուտ կհռչակվեր Անգլիայի չեմպիոն:
Այսպիսով, այս խաղից հետո «Ման. Սիթի»-ն 84 միավորով շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ «Ման. Յունայթեդ»-ը 71 միավորով՝ 2-րդ տեղում:
«Ման. Սիթի» — «Ման. Յունայթեդ»՝ 2:3
‘