‘ԱՊԼ. «Ման. Յունայթեդ»-ը հաղթեց «Արսենալ»-ին, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)’

4347

Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակում` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի ներքո ընդունել էր «Արսենալ»-ին:

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Երկրորդ կեսի մեկնարկում, ավելի ստույգ 51-րդ րոպեին լոնդոնցիների հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց իր նախկին թիմի դարպասը և հաշիվը դարձրեց՝ 1:1: Թվում էր, թե ամեն բան այսպես էլ կավարտվի, սակայն ավելացրած ժամանակում մանկունյացիների բելգիացի ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինին գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ և հաղթանակ պարգևեց իր թիմին:

Հարկ է նշել, որ 76-րդ րոպեին Արսեն Վենգերը փոխարինեց Մխիթարյանին:

Այսպիսով, այս խաղից հետո «Արսենալ»-ը 57 միավոր ու մնում 6-րդ տեղում, իսկ «ՄՅՈՒ»-ն՝ 77 միավորով 2-րդ տեղում:

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ»՝ 2:1

Պոլ Պոգբա, 16, Մարուան Ֆելաինի, 90+2 – Հենրիխ Մխիթարյան, 51

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Վիկտոր Լինդելյոֆ, Էշլի Յանգ, Անդեր Էրերա (Անտոնի Մարտիա, 64), Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ (Մարուան Ֆելաինի, 64), Ալեքսիս Սանչես, Ռոմելու Լուկակու (Մարկուս Ռեշֆորդ, 50):

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Կալում Չեմբերս, Կոնստանտինոս Մավրոպանոս, Սեադ Կոլաշինաց (Նաչո Մոնրեալ, 64), Գրանիտ Ջակա, Էշլի Մեյթլանդ-Նիլզ, Ռեյս Նելսոն (Դենի Ուելբեկ, 64), Հենրիխ Մխիթարյանը (Ռոբ Ուիլոք, 76), Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Նախորդ հոդվածը‘ALDE-ն ողջունում է Հայաստանի ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘«Ելք»-ը առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում’