‘
Անգլիայի առաջնությունում շարունակում է առանց միավորների կորստի ընթանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հերթական՝ 3-րդ տուրում «մանկունիանցիներ»-ը սեփական հարկի տակ ընդունեցին «Լեսթեր»-ին և հաղթեցին 2:0 հաշվով:
Հաշիվը բացվեց 70-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկուս Ռաշֆորդը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար սա Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն 5-րդ գոլային փոխանցումն էր։ Դաշտի տերերի առավելությունը 82-րդ րոպեին կրկնապատկեց Մարուան Ֆելայինին, ով 74-րդ րոպեին խաղադաշտ էր դուրս եկել Մխիթարյանի փոխարեն։
9 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լեսթերը» 3 միավորով 16-րդ տեղում է։
‘