‘
ԱՊԼ-ի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցեցին «Ման. Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն:
«Օլդ Թրաֆորդ»-ում կայացած խաղում ավելի ուժեղ գտնվեցին տանտերերը: Հանդիպման 32-րդ րոպեին Վիլիանը հաշվի մեջ առաջ մղեց «ազնվականներ»-ին, բայց Կոնտեի թիմի ուրախությունը տևեց ընդամենը 7 րոպե: Լուկակուն դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, իսկ ընդմիջումից հետո, իսկ ավելի կոնկրետ 75-րդ րոպեին Ջեսի Լինգարդը հաղթանակ պարգևեց «կարմիր սատանաներ»-ին՝ 2:1:
Այս հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբը վաստակեց 59 միավոր և բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: «Չելսի»-ն, իր հերթին, բավական նահանջեց և այժմ 53 միավորով ընդամենը 5-րդն է:
«Ման. Յունայթեդ» — «Չելսի»՝ 2:1
0:1՝ Վիլիան (32′), 1:1` Լուկակու (39′), 2:1` Լինգարդ (75′)
‘