‘
Հրապարակվել է Անգլիայի առաջնության մեկնարկի ամենաարագավազ ֆուտբոլիստների ցուցակը: Հաշվարկը կատարել է «Opta» վիճակագրական կազմակերպությունը:
Պարզվել է, որ Պրեմիեր լիգայում ներկայումս ամենաարագ վազող ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Կայլ Ուոքերն է, ով առավելագույնը զարգացրել է 35,16 կմ/ժ արագություն:
Լավագույն եռյակում են նաև «Ուոթֆորդի» լատերալ Կիկո Ֆեմինյան ու «Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնին:
Թոփ-12 ամենաարագավազները.
1. Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի») – 35,16 կմ/ժ
2. Կիկո Ֆեմինյա («Ուոթֆորդ») – 35,12
3. Լորան Կոսյելնի («Արսենալ») – 35,11
4. Սադյո Մանե («Լիվերպուլ») – 34,84
5. Ռայան Ֆրեյզեր («Բորնմութ»)– 34,79
6. Ջոշուա Քինգ («Բորնմութ») – 34,70
7. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 34,68
8. Ջեյմի Վարդի («Լեսթեր») – 34,65
9. Դոմինիկ Կելվերտ Լյուին («Էվերթոն») – 34,62
10-12. Սալոմոն Ռոնդոն («Վեսթ Բրոմվիչ») – 34,56
10-12. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ») – 34,56
10-12. Նգոլո Կանտե («Չելսի») – 34,56
‘