‘
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը՝ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ճանաչել է 2014-15 մրցաշրջանի լավագույն մարզիչ:
Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Չելսին» դարձել է Անգլիայի չեմպիոն:
Լավագույն խաղացող է ճանաչվել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը: Անցկացրած 37 խաղում Ազարը դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
‘