‘
Չինական Lander Sports Development ընկերությունը մեկ տարի բանակցում էր Կատարինա Լիբհերրի հետ «Սաութհեմփթոնի» վաճառքի հարցով։ Այս կնոջ ձեռքում են Սրբերը 2010-ից, և վերջապես ակումբը գնելու թույլտվություն ստացվեց ԱՊԼ-ից։ ԱՊԼ-ն մի քանի ամիս ուսումնասիրել է Lander Sports Development-ի գործադիր տնօրեն Գաո Չժիշենյայի հասցեին արված մեղադրանքների հետ կապված իրավիճակը։ Բայց այդպես էլ չհաջողվեց գտնել Չժիշենյայի՝ չինացի քաղաքական գործիչներին կաշառելու տեղեկությունների հաստատումը։ Հետևաբար՝ Կատարինա Լիբհերրը կարող է իր ֆուտբոլային սեփականությունը վաճառել 215 մլն եվրոյով։
Ինչպես հաղորդում է The Times-ը, ԱՊԼ-ի թույլտվությունն ամենևին չի երաշխավորում «Սաութհեմփթոնի» վաճառքը։ Lander-ը մտադիր է անմիջապես գնել բաժնետոմսերի 100 տոկոսը, իսկ Լիբհերրը պատրաստ է իր ակտիվներից ամբողջությամբ հրաժարվել միայն այն դեպքում, եթե համոզվի, որ չինացիների խոստացած պատկառելի ներդրումները փուչ խոստումներ չեն։
‘