‘
Անգլիական Պրեմիեր Լիգայում նոր անհատական մրցանակ է սահմանվել: Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
Playmayker award մրցանակը կտրվի այն ֆուտբոլիստին, ով առաջնության արդյունքներով կկատարի ամենաշատ գոլային փոխանցումները:
Նշենք, որ այս պահին ցուցակը 15 ասիստով միանձնյա գլխավորում է «Ման. Սիթի»-ի բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն:
‘