‘ԱՊԼ. «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0. լոնդոնյան գրանդը ուժեղ էր (տեսանյութ)’

1928

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Չելսի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հանդիպումն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Խաղի միակ գոլը 55-րդ րոպեին գլխի ֆանտաստիկ հարվածով խփել է Ալվարո Մորատան:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից, սակայն 60-րդ րոպեին իր տեղը զիջեց Մարուան Ֆելաինիին:

Այս հանդիպումից հետո, «կարմիր սատանաներ»-ը 23 միավարով «Տոտենհեմ»-ի հետ կիսում է 2-րդ հորիզոնականը, իսկ «ազնվականներ»-ը 22 միավորով՝ գտնվում են 4-րդ տեղում:

«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0
1:0՝ Մորատա (55′)

Նախորդ հոդվածը‘Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպանի ծառայություններով’