‘ԱՊԼ. Ռևանշը չկայացավ. «Արսենալ»-ը խոշոր հաշվով զիջեց «Մանչեսթր Սիթի»-ին (տեսանյութ)’

1534

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի ներքո ընդունել էր «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 0:3 հաշվով:

խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացել է Բերնարդո Սիլվան: 28-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել է Դավիդ Սիլվան: 5 րոպե անց ևս մեկ գնդակ «զինագործներ»-ի դարպասը ուղարկեց «քաղաքայիններ»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին տուգանային հրապարակում Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ կանոները խախտեց Նիկոլաս Օտամեդին և 11-մետրանոց հարված նշանակվեց մանչեսթերյան ակումբի դարպասին, սակայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ այն դիպուկ իրացնել:

Այսպիսով, այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակում է 75 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լոնդոնյան ակումբը վաստակած 45 միավորով գտնվում է 6-րդ տեղում:

«Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3
0:1՝ Բ. Սիլվա, 0:2՝ Դ. Սիլվա, 0:3՝ Ագուերո

 

Նախորդ հոդվածը‘Յունկեր. Արեւմտյան Բալկանների երկրները Եմ անդամ դառնալու հնարավորություն ունեն’
Հաջորդ հոդվածը‘Չինական ակումբը գերազանցել է տրանսֆերային ռեկորդը’