‘
Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Տոտենհեմ»-ն «Ուեմբլի»-ում ընդունել էր «Լիվերպուլ»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացել է Ժորժինյո Վիջնալդիումը: 54-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Խաղավերջում տանտերերի կազմում հեղինակության գնդակը խփեց Էրիկ Լամելան:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ը 100%-ոց արդյունքով(15 միավոր) շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակն, իսկ «Տոտենհեմ»-ը 9 միավորով 5-րդն է:
«Տոտենհեմ» — «Լիվերպուլ»՝ 1:2
0:1՝ Վիջնալդիում, 0:2՝ Ֆիրմինո, 1:2՝ Լամելա
‘