‘
Վենեսուելայի մայրաքաղաքում շարունակվում են բախումները բնակչության և ոստիկանության միջև:
Չորեքշաբթի հարյուրավոր ցուցարարներ փորձել են շրջապատել ԱԳՆ շենքը, որի ներկայացուցիչը մասնակցում էր Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպության՝ Վենեսուելայի իրավիճակին նվիրված նիստին:
Համաժողովի գործունեությունը դադարեցվել է՝ ընդհանուր դիրքորոշման բացակայության պատճառով: Մի քանի երկիր կոչ են արել ճնշում չգործադրել Վենեսուելայի նկատմամբ: «Մենք պահանջում ենք դադարեցնել Վենեսուելայի Բոլիվարիական Հանրապետության դեմ ուղղված թշնամական գործողություններն ու քաղաքական հաշվեհարդարը»,- հայտարարել է Նիկարագուայի դեսպան Լուիս Ալվարադո Ռամիրեսը:
Ամենախիստ քննադատությունը եղել է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Պերուի և Պանամայի նախաձեռնությամբ կազմված բանաձևի նախագծում: Այդ երկրները Նիկոլաս Մադուրոյից պահանջում են հրաժարվել Վենեսուելայի հիմնական օրենքը փոխելու համար սահմանադրական ասամբլեա հրավիրելուց և երկրում ընտրություններ անցկացնել: «Մենք Վենեսուելայի կառավարությունից պահանջում ենք դադարեցնել հալածանքները ցուցարար քաղաքացիների նկատմամբ, հարգել ցուցարարների կյանքի իրավունքը և ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- հայտարարել է Կոլումբիայի ԱԳՆ ղեկավար Մարիա Անգելա Օլգուինը:
Փոխանցում է euronews-ը:
‘