ԱՊՀ առաքելության ղեկավար․ Աննշան խախտումներ են եղել

503

Ղազախստանի սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հանրաքվեն անցել է գործող օրենսդրության համապատասխան, աննշան խախտումները չեն ազդում դրա արդյունքների վրա, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Լեոնիդ Անֆիմովը։

«Իրենց հաշվետվություններում ԱՊՀ դիտորդները նշել են փոքրաթիվ և աննշան խախտումներ, որոնք ավելի շուտ տեխնիկական, քան սկզբունքային բնույթի են, և որոնք, առաքելության կարծիքով, չեն կարող ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա»,- նշել է նա։

Հանրաքվեն երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի անձնական նախաձեռնությունն էր, և շատերի կարծիքով՝ հանրաքվեում իշխանությունները ժողովրդին առաջարկում են աջակցություն հայտնել պետության ղեկավարին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեկնարկում է Ամերիկաների գագաթնաժողովը
Հաջորդ հոդվածըԼավրովը չի կարողացել հասնել Սերբիա