‘
Ղազախստանում կիրակի օրը կայացած նախագահական արտահերթ ընտրություններն անցել են երկրի ընտրական օրենսդրությանը և միջազգային իրավունքին լիակատար համապատասխանությամբ:
Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«ԱՊՀ դիտորդները խախտումներ չեն նկատել, որոնք կարող էին ազդել ընտրական գործընթացի վրա»,- ասել է նա: Փոխանցում է ТАСС-ը:
‘