‘
ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնը 2016-2017 թթ. հայտնաբերել է Համագործակցության երկրներում հետախուզվող ավելի քան 500 օտարերկրյա ահաբեկչի գտնվելու հավանական վայրը, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:
«Քանակի առումով՝ օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների չեզոքացման տեսակետից ամենանշանակալի արդյունքները տալիս է Համագործակցության պետությունների իրազեկ մարմինների կողմից պարբերաբար անցկացվող «Հետախուզում» գործողությունը: 2016-2017 թթ. ընթացքում Կենտրոնի ներկայացրած տեղեկությունների մշակման և վերլուծության արդյունքում պարզվել է ավելի քան 500 անձանց գտնվելու հնարավոր վայրը, ովքեր հետախուզվում են ԱՊՀ պետությունների կողմից՝ ահաբեկչական բնույթի հանցանք գործելու համար»,- նշել է գեներալ-գնդապետը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘