‘ԱՊՀ փորձագետները կքննարկեն գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ Համաձայնագիրը’

584

Հունվարի 16-17-ին Մինսկում կկայանա ԱՊՀ գործադիր կոմիտեի փորձագետների խմբի նիստը, որտեղ կքննարկվեն Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագրի նախագծի առաջարկություններն ու դիտողությունները: Փաստաթուղթը մշակվել է անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների Խորհրդի կողմից: Համաձայնագրի նպատակն է ապահովել ԱՊՀ երկրների շրջանակներում ստացվող, փոխանցվող կամ համագործակցության ընթացքում ձևավորվող պետական գաղտնիքների պաշտպանությունը, հաղորդում է rbc.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Վարկային բում. Տոնական շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը 49 մլրդ դրամի և 137.6 մլն ԱՄՆ դոլարի վարկ են տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի նախկին չեմպիոնը եկեղեցու համար փայտ է կոտրում. Ֆոտո’