‘ԱՊՊԱ համակարգում հատուցման միջին չափը կազմել է 194 հազար դրամ’

880

Ավտոմեքենաների ապահովագրության պայմանագրերով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը սեպտեմբերի ընթացքում կազմել է մոտ 826 մլն դրամ, ինչն օգոստոսի համեմատ աճել է մոտ 83 մլն դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս աճել է` կազմելով 3,848 դիմում, նախորդ ամսվա 3,736-ի դիմաց: Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն` հատուցման միջին չափը 2014թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 194 հազար 531 դրամ: Համակարգի վնասաբերության ցուցանիշը սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է մոտ 58 տոկոս` նախորդ ամսվա 57 տոկոսի փոխարեն։

2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 447 հազար 910, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 1589-ով:

Նախորդ հոդվածը‘Կամ «Կրասնոդար», Ռոստով, Մոսկվա», կամ Ազատության հրապարակ: Այլ երթուղի չկա. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Պլատինին սպիտակ քարտի ներդրման կողմակից’