‘ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են, բայց պաշտոնական հայտարարություն չի եղել’

1250

Օգոստոսի 20-ից ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են, ինչի մասին, սակայն, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոից» Panarmenian.net-ին հայտնել են, որ հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը սահմանում է Բյուրոն, սակայն դրանք 2010 թվականից ի վեր չեն փոփոխվել։

Առավելագույն ու նվազագույն սահմանաչափերի տարբերությունը մոտ 1300 դրամ է, և եթե նախկինում բոլոր ապահովագրողներն աշխատել են նվազագույնով, ապա հիմա բոլորով միասին անցել են առավելագույնի:

«Բյուրոն սահմանում է հիմնական ապահովագրավճարի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր, որոնք ԱՊՊԱ համակարգի ներդրման օրվանից մինչ օրս կազմում են տարեկան համապատասխանաբար 31,848 և 33,122 ՀՀ դրամ»,- հայտնել են բյուրոյից` հավելելով, որ ապահովագրողները կարող են գին սահմանել վերոնշյալ միջակայքում։

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել ի պաշտպանություն ԶԼՄ-ների ազատության’
Հաջորդ հոդվածը‘Աբխազիայում պատրաստ են քննարկել երկաթուղու ապաշրջափակման հարցը’