‘Ապստամբություն ընդդեմ աղբի’

1849

«Ո՛չ աղբային գենոցիդին», «Մաքուր օդն անգին է». այսպիսի ցուցապաստառներով կիրակի օրը Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքում ցույցի են դուրս եկել, տարբեր տվյալներով՝  երեքից մինչև վեց հազար զայրացած քաղաքացիներ՝ «Յադրովո» աղբանոցը փակելու պահանջով:

Դժգոհությունը կենցաղային աղբի  վտանգավոր հարևանությունից սաստկացել է մարտի վերջին, երբ աղբանոցից ծծմբաջրածնի արտանետումների հետևանքով թունավորվել է մի քանի տասնյակ երեխա: Շատ դպրոցականներ դիմել են բժշկի՝ գանգատվելով սրտխառնոցից, ուշաթափություններից:

Տեղի իշխանությունները պնդում են, որ Վոլոկոլամսկում բնապահպանական իրավիճակը առողջությանը վտանգ չի սպառնում, արտակարգ դրություն հայտարարված չէ: Սակայն բնակիչներն այլ կարծիքի են: « Քաղաքում չորս լաբորատորիա են բացել, դրանք միշտ ցույց են տալիս, որ ամեն ինչ հրաշալի է, որ ոչ մի գերազանցում չկա: Իսկ մենք բոլորս շնչահեղձ ենք լինում»:

Ուրբաթ օրը աղբի հետ կապված խնդիրներին իրենց դժգոհությունն են արտահայտել նաև Կոլոմնայի և Դմիտրովի բնակիչները:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Չեխ. «Վենգերի հեռանալը չի լուծի «Արսենալի» խնդիրները»’
Հաջորդ հոդվածը‘Լարսը բաց է’