‘Ապրիլին Հայաստանում համաներում կհայտարարվի. «ՉԻ»’

3106

Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին գրում է «ՉԻ»–ն։ Թերթը նշում է, որ սովորաբար համաներման մասին նախապես չեն հայտարարում, այլ այդ մասին իմացվում է միայն այն բանից հետո, երբ նախագահականը նախագիծն ուղարկում է խորհրդարան, ընդ որում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագիծը քննարկվում է փակ ռեժիմով, եւ միայն դրական եզրակացություն ստանալուց հետո այն ներկայացվում է Աժ լիագումար նիստին։

iLur.am-ի կողմից.

Սպասվող համաներման մասին երեկ ակնարկ է արել նաև 5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը` Նիկոլայ Բաղդասարյանը, որ դատական նիստի ավարտից հետո հայտարարել է, որ ապրիլին կլինի համաներման ակտ, և անզգույշ հանցագործության պայմաններում հինգ տարի ազատազրկվելու դեպքում գործը կկարճվի: «Այսինքն` բոլոր դեպքերում Վարդան Պետրոսյանն ապրիլին տանը կլինի` անկախ այն բանից` տուժող կողմը կբողոքարկի՞, թե՞ չի բողոքարկի»,- ասել է Բաղդասարյանը։

Նախորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. ««Յուվենտուսի» նորեկներից կարող է լինել Հենրիխ Մխիթարյանը»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ես դրական եմ տրամադրված. հսկայական աշխատանք ենք կատարել և ավելի լավն ենք դարձել»’