‘Ապրիլի 1-ից դրոշմապիտակներ կկիրառվեն բազմաթիվ ապրանքների համար. «ՀԺ»’

1481

ՀՀ կառավարությունը մտադիր է այս տարվա ապրիլի 1-ից դրոշմապիտակով (ակցիզ) օծել բազմաթիվ ու բազմապիսի ապրանքներ: Դրանց թվում են օրինակ օճառը, լվացքի փոշին, ձեթը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն։

«ՀԺ»-ն գրում է, որ նշված ապրանքները մանրածախ առևտրում կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ դրանց վրա կլինեն պետեկամուտների կոմիտեի կողմից տրամադրած դրոշմապիտակները։ Այդպիսիք անցած տարվանից արդեն կիրառվում են զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի, հանքային ջրերի շշերի վրա։

Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որում էլ հենց ներառված է վերը նշված դրույթը։ Դրոշմապիտակավորելու այս նախաձեռնությունը կառավարությունը պատճառաբանում է տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքարի նկատառումներով։ Այսինքն, նշված ապրանքների դրոշմապիտակավորման արդյունքում տվյալ ապրանքների արտադրությունը և ներկրումը ավելի հեշտ կլինի հաշվառել, հետևաբար նաև հարկելը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Երեք տարվա ընթացքում Հայաստանում 18.8 տոկոս գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Դատապարտյալ. Պարգև սրբազանը ոչ մի բանով չի տարբերվում Կճոյանից. «ՉԻ»’