‘
Ապրիլի 18-ին Գյումրիում սպանության նոր դեպք է գրանցվել: Իրենց բնակարանում՝ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 29 բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով մայր ու դուստր են սպանվել: Մայրը 1926 թվականին ծնված Քնար Շահումյանն է, դուստրը՝ 1964 թվականին ծնված Ալվարդ Շահումյանը: Հայտնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը:
Նախնական տեղեկությունների համաձայն, բնակարանը տակնուվրա է արված եղել:
Դեպքի հետ կապված շրջանառվող վարկածներ կան, սակայն նախաքննության շահերից ելնելով չեն բարձրաձայնվում:
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաեւ, որ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 5-րդ մուտքի մոտ կայանված է եղել Մերսեդես մակնիշի 34 FM 965 պետհամարանիշի ավտոմեքենա: Իրավապահները պարբերաբար զգուշացրել են տարածքում գտնվողներին չմոտենալ մեքենային: Հնարավոր է, որ տվյալ մեքենան գործի հետ կարող է որևէ առնչություն ունենալ:
‘