‘
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական՝ գարնանային նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 22-ին:Նստաշրջանի առաջին օրը քննարկվելու է Հայաստանի նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցը, որը կներկայացնի Հայաստանում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար նորվեգացի պատգամավոր Կարին Ուոլդսեթը: Ի Ապրիլի 23-ին ելույթով հանդես կգա նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Ուշադրության արժանի է նաեւ Թուրքիայի մասին զեկույցը, որում արծարծված են հարեւան երկրում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների դեպքերը:
‘