‘
Հայաստանի կառավարությունը 2015 թվականի ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը կտեղափոխի 2015 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի ՀՀ կառավարության ապրիլի 11-ի արտահերթ նիստում: Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարության ապրիլի 11-ի արտահերթ նիստի օրակարգում այլ հարցեր ընդգրկված չեն:
‘