‘Ապրիլի 23-ից 25-ը Ծիծեռնակաբերդում բժշկական օգնություն համար դիմել է 110 քաղաքացի’

1292

‘

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ապրիլի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, բժշկական օգնություն ստանալու նպատակով հերթապահություն իրականացնող շտապօգնության ծառայությանը դիմել է 110 քաղաքացի, որից 11-ը հոսպիտալացվել է և բուժօգնություն ստացել ստացիոնար պայմաններում:

Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, ծանր դեպքեր չեն գրանցվել:

Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին ուժեղացված ռեժիմով աշխատել է պոլիկլինիկական ծառայությունը և մայրաքաղաքի բոլոր հիվանդանոցները: Բացի այդ նշված օրերին հերթապահություններ են սահմանվել ՀՀ առողջապահության նախարարությունում: 

‘

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հաղթական խաղից հետո ճաշել է ընկերների հետ’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Երեւանում եւ Լոռիում’