‘Ապրիլի 7-ին Anonymous-ը «կջնջի Իսրայելն ինտերնետից»’

744

Մի քանի հակերական կազմակերպություններ մտադիր են ապրիլի 7-ին մեծածավալ կիբեռգրոհ սկսել Իսրայելի դեմ, տեղեկացնում է Mignews լրատվականը:

#op-israel անվանումը ստացած համակարգված գրոհը  Գազայի հատվածում բորբոքված նոյեմբերյան պատերազմի ժամանակ իսրայելական կայքերի դեմ ուղղված մեծածավալ ցանցահենական գրոհի մի մասն է կազմում:

Նախապատրաստվող հարձակման մասին հայտարարել է Anonymous հակերական խմբավորումը Twitter-ի իր էջում: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք Anonymous-ն ենք: Մենք մի ամբողջ բանակ ենք: Մենք չենք ների: Մենք չենք մոռանա: Իսրայելը չափազանց ուշ է նախապատրաստվում մեր գրոհին»:

Հիշեցնենք, որ Anonymous-ի նմանատիպ ակտիվության վերջին դեպքը Walla պորտալի օգտատերերի էլեկտրոնային փոստերի 600 հազար տվյալների հրապարակումն է եղել:

 

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանի դատավորը հրաժարակա՞ն է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Պատրաստ եմ երկխոսության համար’