‘ԱՊL․ Մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչման հավակնորդները’

874

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզչի կոչմանը հավակնում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ») եւ պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն»)։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան ու Կլոպը մինչեւ վերջին տուրը կպայքարեն չեմպիոնության համար, Պոչետինոն գրեթե ապահովել է տեղը լավագույն քառյակում, իսկ Նունուն վաստակել է ռեկորդային քանակի միավորներ լիգայի նորեկի համար վերջին 18 տարում։

Քվեարկությունն անցկացվում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Այս «քամբեքն» ունի անուն՝ Յուրգեն Կլոպ’
Հաջորդ հոդվածը‘Ռոբենը կարիերան շարունակելու նոր տարբերակներ ունի’