‘
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Գ. Զոհրաբ, Չուխաջյան փողոցների և Հասրաթյան 25/2, 25/4 հասցեների,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
- Արմավիր մարզի Մերձավան գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ
‘