‘«Աջ սեկտորը» խոստացել է ապահովել ԿԸՀ-ի պաշտպանությունը’

927

«Աջ սեկտորի» խոսնակ Բորիսլավ Բերյոզան, ելույթ ունենալով հետուստատեսությամբ, խոստացել է, որ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը պաշտպանության տակ կառնվի:

«Քանի որ լուր կա, թե ԿԸՀ-ն գրոհելու փորձ է կատարվելու՝ ընտրությունները տապալելու նպատակով, ԿԸՀ-ի շրջակայքում կգտնվի  ուժային բլոկի հատուկ ջոկատը, որը Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ միասին կպաշտպանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավոր հարձակումներից»,- հայտարարել է Բերյոզան:

Բացի այդ, ըստ տեղեկատվության՝ «Աջ սեկտորի»՝ Կիևում գտնվող ներկայացուցիչները կպաշտպանեն ընտրատեղամասերը:

ՆԳՆ-ի կողմից հասարակական կարգը և ընտրական գործընթացը քվեարկության օրը կպաշտպանեն 82 հազար  միլիցիոներներ: Ուկրաինայի արևելքում, «Сегодня»-ի տվյալներով՝ այդ նպատակով ոտքի կհանվեն նաև Ազգային գվարդիայի մարտիկները և զինվորականները:

Ուկրաինայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մասիսում ավտոմեքենայի թալանը հովանավորվում է իրավապահների կողմի՞ց. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Գայի պողոտայում. կան տուժածներ’