Առակ հասկացողների համար

1671

Էշը վագրին ասաց. «Խոտը կապույտ է»: Վագրը պատասխանեց.«Ոչ, խոտը կանաչ է»: Քննարկումը թեժացավ, և երկուսով գնացին առյուծ արքայի մոտ:

Անտառին չհասած, որտեղ առյուծը նստած էր իր գահին, էշը սկսեց բղավել.

— Ձերդ վսեմություն, ճիշտ է, չէ՞, որ խոտը կապույտ է:

Առյուծը պատասխանեց.

— Ճիշտ է, խոտը կապույտ է:

Էշը շարունակեց.

— Վագրը համաձայն չի, խնդրում եմ պատժել իրեն:

Թագավորը հայտարարեց.

— Վագրը կպատժվի 4 տարվա լռությամբ:

Էշը ուրախ ցատկոտեց ու շարունակեց իր ճանապարհը` կրկնելով. «Խոտը կապույտ է»:

Վագրը կրեց իր պատիժը 4 տարի, բայց նախ հարցրեց առյուծին.

— Նորին մեծություն,ինչո՞ւ եք ինձ պատժել, դուք էլ գիտեք, որ խոտը կանաչ է:

Առյուծը պատասխանեց.

— Այո, իրականում խոտը կանաչ է:

Վագրը հարցրեց.

— Ուրեմն ինչու՞ եք պատժում ինձ:

Առյուծը պատասխանեց.

— Այս դեպքում կարևոր չի` խոտը կապույտ է կամ կանաչ: Պատժեցի քեզ, որովհետև անհավանական է, որ ձեզ նման համարձակ ու խելացի արարածը ժամանակ կորցնի էշի հետ վիճաբանելով ու գա ինձ անհանգստացնի այդ հարցով:

Նախորդ հոդվածըԿարպիս Փաշոյան. Խնդիրը լատենտ նիկոլականներն են
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Սա ընդամենը ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է