‘Առայժմ զերծ պահե՛ք նորածիններին տուբերկուլյոզի դեմ պատվաստումներից. Մամուլ’

709

«ՉԻ»-ն երեկ տարբեր տեղերից ահազանգ է ստացել, որ հերթական անորակ պատվաստանյութն է տեղափոխվել Հայաստան: Դրա օգտագործման արդյունքում` շուրջ 30 նորածին ստիպված են բուժվել տուբերկուլյոզի դեմ և ստանալ այդ հիվանդության համար նախատեսված ծանր պրեպարատներ:

Ահազանգողները պատմում են, որ երեխայի ծնունդից մի քանի օր հետո, դեռևս դուրս չգրված, ասել են, թե պետք է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը ներարկել, որովհետև այդպես է պլանավորված: Ծնողները չեն առարկել, արդյունքում որոշ նորածինների մոտ ուռել են թևի տակերը, որոշների մոտ այլ բարդություններ են առաջացել: Բժիշկներն էլ պատվաստանյութի «կողմնակի ազդեցությունները» վերացնելու նպատակով տուբերկուլյոզով հիվանդի բուժում են նշանակել: Շուրջ 30 նորածին այժմ բուժման մեջ է: Մասնագետների պնդմամբ` տուբերկուլյոզի համար նախատեսված պրեպարատներր բավականին ծանր են, և նորածին երեխաներին այդ դեղերով բուժում նշանակելը բազմաթիվ վտանգներ է պարունակում:

«Չի»-ն երեկ փորձել է այս դեպքի հետ կապված պարզաբանումներ ստանալ նաև ՀՀ առողջապահության նախարարությունից: Սակայն լրատվական ծառայությունից թերթի հեռախոսազանգերին պատասխան չի եղել: ՀՀ առողջապահության նախարարության արձագանքը թերթը կներկայացնի հաջորդիվ: Իսկ հիմա, քանի դեռ չենք լսել ոլորտի պատասխանատուների բացատրությունը, կոչ է անում ՀՀ քաղաքացիներին` զերծ պահել նորածիններին տուբերկուլյոզի դեմ պատվաստումներից:

Նախորդ հոդվածը‘Տարբեր միջին կալիբրի գործիչներ ինչ-որ պահի որոշում են ծախվել՝ կոնկրետ շահի դիմաց ու ոչ այնքան մեծ գնով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լյուքսեմբուրգի մարզիչ. Հայաստանը Վրաստանից եւ Ադրբեջանից ավելի ուժեղ է’