ԱՄՆ-ում և Եվրոպայում Ուկրաինայի դաշնակիցների կարծիքով՝ առանց Վաշինգտոնի և Բրյուսելի օգնության Կիևը ստիպված կլինի կրակի դադարեցման գնալ Մոսկվայի պայմաններով։
Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում Ուկրաինայի դաշնակիցները մտավախություն ունեն, որ հակամարտությունում կարող է հաղթել Ռուսաստանը։
Վաշինգտոնում «Գերմանական մարշալ» հիմնադրամի տնօրեն Քրիստին Մերզինայի դիտարկմամբ՝ Ատլանտիկայի երկու կողմերում «աճում է Ուկրաինայի օգնության հարցում որևէ տեղաշարժի բացակայության հետ կապված մտահոգությունը», ինչը կարող է հանգեցնել «ոչ միայն լրացուցիչ տարածքների, այլև երկրի ինքնիշխանության կորստի»։
Արդյունքում, ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների գնահատականներով, «Ուկրաինան կարող է ստիպված լինել կրակի դադարեցման որոշումը կայացնել Ռուսաստանի պայմաններով», գրում է գործակալությունը։